Սողոմոն Թեհլերյան «Մեծ հայրենասերը»

2021թ  ապրիլի 19-ին Ազգային գրադարանի շաբաթվա շրջանակներում  Տավուշի մարզային գրադարանի սպասարկման բաժնի աշխատակիցների  և ԵՊՀ ԻՄ  ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ  կայացավ Սողոմոն Թեհլերյանին և Մեծ եղեռնին նվիրված միջոցառում։

Միջոցառման ժամանակ ԵՊՀ ԻՄ «Պատմություն» մասնագիտության  ուսանողները ամփոփ կերպով  ներկայացրեցին  Մեծ եղեռնը։  Կից խոսվեց  Սողոմոն Թեհլերյանի՝ մեծ հայրենասերի, կյանքի անցած ուղու մասին։ Միջոցառման վերջում ցուցադրվեց Թալեաթ փաշայի սպանությունից և Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից հատվածներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով