«Աշնանային մեղեդիներ»
Նոյեմբերի 22-ին Տավուշի մարզային գրադարանի սպասարկման բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Վահան Տերյանին՝ «Աշնանային մեղեդիներ» խորագրով:Միջոցառումը վարեց ավագ դպրոցի աշակերտուհի Նոնա Մելիքսեթյանը: Վ. Տերյանի խոսքերով երգեց ԵՊՀ ԻՄ ուսանողուհի Ալվարդ Խոջումյանը: Վահան Տերյանի բանստեղծություններով հանդես եկան ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները: Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ սպասարկման բաժնի վարիչ՝ Կարինե Քեռյանը: