Ստորաբաժանումներ
Սպասարկման բաժինն ունի իր առանձին գրքային հավաքածուն, որը պարբերաբար համալրվում է գրականությամբ։ Բաժինը աշխատանք է ծավալում տարբեր խմբերի ընթերցողների հետ։ Հիմնական գործառույթը գրադարան-ընթերցող կապի ապահովումն է։ Բաժինը կազմակերպում և անցկացնում է բազմաբնույթ միջոցառումներ՝ գրքի շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների, արվեստագետների և նշանավոր մարդկանց հետ, ինչպես նաև՝ ցուցահանդեսներ, գրական-երաժշտական ցերեկույթներ։