Ուրբաթ, 19 Հուլիսի, 2024
Միջոցառումներ

«Ոսկու Խամրած փայլը» գրքի շնորհանդես

Ապրիլի 15- ին Տավուշի մարզային գրադարանում տեղի ունեցավ Սմբատ Ցուցուլյանի ՝ «Ոսկու Խամրած փայլը» գրքի շնորհանդեսը: Միջոցառման խորագիրն էր «Հայաստանցի Շերլոք Հոլմսը»։ Գիրքը նվիրված է ոստիկանության գնդապետ, ՀՍՍՀ Ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, ճանաչված քննիչ, մեծ մասնագետ, վառ անձնավորություն, տաղանդավոր հրապարակախոս, գրող Սամվել Ցուցուլյանին։

Տեսաֆիլմի միջոցով ներկայացվեց գրքի համառոտ նկարագիրը, և գրքի հերոսի կերպարը։

Հաջորդիվ հեղինակին ողջունեցին և գրքի ծնունդը շնորհավորեցին գրքի խմբագիր Նորայր Գրիգորյանը և Ֆեդյա Ղուկասյանը ։

Սմբատ Ցուցուլյանը շնորհակալություն հայտնեց շնորհանդեսի ներկաներին, կազմակերպիչներին ու ելույթ ունեցողներին, ապա հանդիսատեսին ներկայացրեց ՝ թե ինչպես ծնվեց գիրքը, գրելու գաղափարը, պատասխանեց նրանց հարցերին և մի քանի գիրք նվիրեց ներկաներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով