«Ընտանեկան գրադարանավար»
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Ընտանեկան գրադարանավար» ծրագրի շրջանակում 2023 թվականից Տավուշի մարզային գրադարանը ծառայություն կմատուցի տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող տարեց անձանց:
Գրադարանավարը յուրաքանչյուր ամիս նույն անձին կայցելի նվազագույնը երկու անգամ: Անհրաժեշտության դեպքում այցելությունները կարող են լինել՝ ըստ ընթերցողի պահանջի: