Ինչպես Էյնշտեյնն ապացուցեց Աստծո գոյությունը
Մի խելացի պրոֆեսոր մի օր համալսարանում մի հարց տվեց իր ուսանողներին.
— Այն ամենը, ինչ գոյություն ունի, Աստծո կողմի՞ց է ստեղծված:
Մի ուսանող խիզախորեն պատասխանեց.
— Այո, ամեն ինչ Աստված է ստեղծել:
— Մի՞թե այն ամենը, ինչ կա աշխարհում, Աստված է ստեղծել:
— Այո, պարոն,-պատասխանեց ուսանողը:
Այնուհետև պրոֆեսորը հարցրեց.
— Եթե Աստված ամեն ինչն է ստեղծել, ապա նա ստեղծել է նաև Չարիքը, քանզի այն գոյություն ունի: Համաձայն այն սկզբունքի, որ մեր արարքները սահմանում են մեր ով լինելը, ապա Աստված Չարիքն է:
Լսելով այս պատասխանը` ուսանողը մի պահ լռեց: Պրոֆեսորը շատ գոհ էր ինքն իրենից, նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ Աստծո հավատքը լոկ միֆ է: Մեկ ուրիշ ուսանող բարձրացրեց ձեռքը և ասաց.
— Պրոֆեսոր, կարո՞ղ եմ ձեզ մի հարց տալ:
— Ի՞նչ հարց: Իհարկե, կարող ես, համեցիր:
Ուսանողը ոտքի կանգնեց և պատասխանեց.
-Պրոֆեսոր, ցուրտը գոյություն ունի՞:
— Այդ ի՞նչ հարց է, իհարկե, գոյություն ունի: Դու երբեք չե՞ս մրսել միթե:
Ամբողջ լսարանը ծիծաղեց ուսանողի առաջին հայացքից անմիտ թվացող հարցի վրա: Երիտասարդը պատասխանեց.
— Իրականում, պարոն, ցուրտը գոյությունը չունի: Ֆիզիկայի օրենքների համաձայն՝ այն, ինչ մենք համարում ենք ցուրտ, իրականում տաքության բացակայությունն է: Բացարձակ զրոն (−273.15 աստիճան ըստ Ցելսիուսի սանդղակի) տաքության իսպառ բացակայությունն է, երբ ամբողջ մարմինը դառնում է իներտ և անընդունակ փոխազդելու այլ մարմինների հետ այդ ջերմաստիճանի պայմաններում:
Ուսանողը շարունակեց.
-Պարոն, իսկ մթությունը գոյություն ունի՞:
— Իհարկե, գոյություն ունի,-առանց վարանելու պատասխանեց պրոֆեսորը:
-Դուք այս անգամ էլ ճիշտ չեք, պարոն: Մթություն նույնպես գոյություն չունի: Մթությունն, իրականում, լույսի բացակայությունն է: Մենք կարող են ուսումնասիրել լույսը, բայց ոչ մթությունը: Մենք կարող ենք Նյուտոնի պրիզմայի օգնությամբ տարրալուծել լույսը և ուսումնասիրել ամեն գույնի ալիքի երկարությունը և այլ հատկություններ: Դուք չեք կարող չափել մթությունը: Լույսի ալիքը կարող է թափանցել մթության մեջ և ճեղքել այն: Ինչպե՞ս եք Դուք ի զորու իմանալ, թե ինչքան մութ է տարածությունը: Սակայն Դուք կարող եք չափել լույսի առկայությունը տարածության մեջ: Մթության հասկացությունը մարդ օգտագործում է բնութագրելու համար լույսի բացակայության դեպքում տեղի ունեցող երևույթների էությունը:
Վերջիվերջո, երիտասարդը հարցրեց.
-Պարոն, իսկ Չարիքը գոյություն ունի՞:
Այս անգամ անվստահորեն պրոֆեսորը պատասխանեց.
— Իհարկե, ինչպես ես արդեն ասել եմ: Մենք այն տեսնում ենք ամեն օր: Մարդկանց մեջ եղած դաժանությունը, բազմաթիվ հանցագործություններ և բռնությունը ամբողջ աշխարհով տարածված… Այս օրինակները ոչ այլ ինչ են, քան Չարիքի դրսևորումներ:
Ուսանողը պատասխանեց.
-Չարիքը գոյություն չունի կամ գոնե գոյություն չունի Նրա համար: Չարիքը Աստծո բացակայությունն է: Այն նման է ցրտին ու մթությանը, բառ` մարդու կողմից ստեղծված, բացատրելու համար Աստծո բացակայությունը: Աստված չի ստեղծել Չարիքը: Չարիքը հավատը կամ սերը չէ, որը գոյություն ունի ինչպես լույսն ու ջերմությունը: Չարիքը մարդու սրտի աստվածատուր սիրո բացակայության արդյունքն է: Դա նման է ցրտին, որ գալիս է տաքության բացակայության դեպքում, կամ մթությանը, որ վրա է հասնում, երբ չկա լույս…
Պրոֆեսորը նստեց:
Այդ ուսանողի անունն էր Ալբերտ Էյնշտեյն: