Հինգշաբթի, 21 Նոյեմբերի, 2024
Նոր գրքեր

Նոր գրքեր

«Սերը խոլերիայի օրերին»

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» վեպն անվերապահ և անմնացորդ սիրո մասին պատմող ցնցող պատմություն է՝ սեր, որն ունակ է հաղթահարելու ամեն ինչ՝ ժամանակ ու տարածություն, կյանքի դժվարություններ ու նյութապաշտություն, մարդկային հոգու անկատարություն ու հուսահատություն: Ֆերմինա Դասան մերժում է Ֆլորենտինո Արիսայի պատանեկան սերն ու երազանքները և ամուսնանում խոլերայի դեմ ակտիվ պայքարող բժիշկ Խուվենալ Ուրբինոյի հետ, որը, ի տարբերություն զգայական և զգացմունքային Ֆլորենտինո Արիսայի, չափազանց զուսպ է և հավասարակշռված: Մելամաղձոտ ու անչափ հուզիչ այս պատմությունը համեմված է Մարկեսի ֆանտաստիկ սարկազմով, ծիծաղաշարժ դրվագներով, հին ժամանակների ոգով, սիրային զեղումներով և մեծ քնարականությամբ: Ամուսնու մահից, անցած երջանկության վերհուշից և մենության ցավոտ ապրումներից հետո Ֆերմինային բախտ է վիճակվում ճաշակել հասուն սերը, և երկու զառամյալ սիրահարները տրվում են սիրո ճամփորդության վայելքին՝ հավատացնելով, որ սերը ժամ ու ժամանակ չունի:

Ալեսսանդրո Բարիկկո «Մետաքս»

Ինչպես հենց ինքը՝ Ալեսսանդրո Բարիկկոն է գրել՝ «Սա վեպ չէ։ Ոչ էլ պատմվածք։ Սա պատմություն է։ Սկսվում է մի մարդուց, որը կտրում է աշխարհը, և ավարտվում մի քամոտ օր, մի լճով, որն իր տեղում է։ Մարդու անունը Էրվե Ժոնկուր է։ Լճինը՝ հայտնի չէ։ Կարելի էր ասել, որ սիրո պատմություն է։ Բայց եթե միայն դա լիներ, իմաստ չէր ունենա այն պատմելը։ Արանքում կան ցանկություններ, ցավեր, որ լավ գիտես՝ ինչ են, բայց իսկական անուններ չունես, որոնցով կոչես դրանք…»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով