Հինգշաբթի, 21 Նոյեմբերի, 2024
Հետաքրքիր նյութեր

Ղազարոս Աղայանն ու Հովհաննես Թումանյանը

Հովհաննես Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է թուրքերի հետ բանակցությունների: Ոչ մի կողմը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է.
-Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմիջապես էլ տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով ասում.
-Բերեք ձեր փահլևանին:
Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում է.
-Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ տուր… Աղայանի համբերությունը հատնում է:
-Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի,- ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով