Ռաքել Ջարամիլո Պալասիո «Հրաշքը»
Ապրիլի 9-ին ժամը 10:30-ին «Արմենիա» հեռուստատեսության ուղիղ եթերն անդրադառնալու է ընթերցանության մարաթոնին: Հիշեցնում եմ, որ ժամը 10:00-ից Երևանի ամերիկյան անկյան ֆեյսբուքյան էջում կարող եք հետևել մարաթոնի ուղիղ ընթացքին: Լինելու են միացումներ մոտ 20 գրադարանների հետ: Իսկ կեսօրին կարող եք դիտել «Հրաշքը» գրքի հիման վրա Չարենցավանի քաղաքային գրադարանի աշխատակիցների բեմադրած տիկնիկային ներկայացումը:
Սիրելի ընթերցողներ առաջարկում ենք Ձեզ՝ ընթերցել Ռաքել Ջարամիլո Պալասիոյի՝ «Հրաշքը» հիանալի ստեղծագործությունը, որն ընթերցելիս մեծ բավականություն կստանք:
Տասնամյա Օգյուստ Փուլմանը ծնվել է դեմքի ահավոր շեղումներով և արևի տակ իր տեղն ունենալու համար պետք է ահավոր դժվարություններ հաղթահարի: Նա տնային կրթություն ստանալուց հետո, արդեն հինգերորդ դասարանում ընդունվում է Մանհեթենի մասնավոր Բիչերի դպրոցը:
Դպրոցն ուներ երաժշտական դահլիճ, բնագիտական սենյակ և այլն: Առաջին օրը դպրոցում Օգյուստը ծանոթացավ իր դասարանի Ջեք Ուիլի, Ջուլիանի և Շարլոտի հետ: Նրանք Օգիին ծանոթացրին նոր դպրոցի հետ:
Դպրոցական կյանքն իր հետ բերում է նոր տհաճություններ՝ համադասարանցիների ծաղրական վերաբերմունք, վախ ու մեկուսացում: Բայց իր բնավորության ու կամքի շնորհիվ Օգյուստը կարողանում է ապացուցել, որ ինքը բոլորի նման սովորական երեխա և սովորական աշակերտ է, թեև ունի արտասովոր դեմք:
Մեջբերումներ Ռ.Ջ. Պալացիոի «Հրաշքը» գրքից, որոնք իրենց նշույլը կարող են թողնել Ձեր կյանքի օրագրում.
Եթե կա ընտրություն` լինել ճիշտ կամ լինել բարի, ընտրիր բարին:
Քո գործերը քո հուշարձաններն են:
Ճակատագիրը ժպտում է խիզախներին:
Թեպետ բարի խոսքերի գինը մեծ չէ, բայց նրանց արած գործն է մեծ:
Բավական չէ լինել ընկերական: Հարկավոր է ընկեր լինել:
Ավելի լավ է իմանալ հարցերից որոշները, քան պատասխաններից բոլորը:
Եթե կյանքում իրոք ինչ-որ բան ես ուզում, պետք է աշխատես:
Գնա օրվա հետևից և ձգտիր արևին:
Երբեմն լավ է սկսել նորից:
Աշխարհում ամեն մարդ պետք է կյանքում գոնե մեկ անգամ հոտնկայս ծափահարությունների արժանանա, քանզի մենք բոլորս հաղթահարում ենք այս աշխարհը։