Հինգշաբթի, 21 Նոյեմբերի, 2024
Հետաքրքիր նյութեր

Շիրազն արտասվում էր Սևակի գերեզմանին…

Ասում են, որ Հովհաննես Շիրազն ու Պարույր Սևակն իրար չէին սիրում։ Երկու տաղանդավոր բանաստեղծների հակամարտությունը տևեց մի քանի տասնյակ տարի՝ ընդհուպ մինչ Սևակի մահը։ 1971 թվականի հունիսի 17-ին Պարույր Սևակն իր կնոջ՝ Նելլի Մենագարիշվիլիի հետ ավտովթարի ենթարկվեցին ու մահացան։ Կես դար անց մեծ բանաստեղծի մահվան պատճառ դարձած ավտովթարի իրական պատճառը դեռևս անհայտ է։ Ոմանք պնդում են, որ դա դժբախտ պատահար էր, ոմանք էլ ենթադրում են, որ մեծ բանաստեղծին սպանել են… Պատմում են, որ Շիրազն անձամբ գնացել է Սևակի հոգեհանգստին, մոտեցել դագաղին, գրկել նրա անշունչ մարմինն ու բարձրաձայն արտասվել։ Բանաստեղծը գիտակցում ու զգում էր, թե ում է կորցրել հայ ժողովուրդը։ Նա կարծում էր, որ Սևակի հետ ինչ-որ տարօրինակ բան է պատահել։ Այդ նույն երեկո, հոգեհանգստից վերադառնալիս, Շիրազը կյանքում առաջին անգամ մոտեցավ իր բակի «կասկածելի մարդկանցից» մեկին։

«Դուք Սևակին հասաք, բայց ինձ չեք հասնի։ Չի՛ հաջողվի», – բղավել է Շիրազը նրա ականջին։ Ասում են՝ դրանից հետո Շիրազի բակում «չեկիստներն» այլևս չէին երևում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով