Հինգշաբթի, 21 Նոյեմբերի, 2024
Հետաքրքիր նյութեր

Հովհաննես Շիրազի մասին

Հովհաննեսը 5 տարեկան է եղել, երբ թուրքերը սպանել են հորը: Մայրը, աշխատանք չունենալով ու չկարողանալով կերակրել երեխաներին՝ սովից փրկելու համար, ստիպված որբանոց է տարել։ 5-7 տարեկանը Շիրազն ապրել է Գյումրիում բացված ամերիկյան որբանոցում։ Շիրազը ձեռքի շնորհք ուներ. խմորից արձանիկներ էր սարքում. հենց այդ արձանիկներով էլ մի օր կաշառեց որբանոցի դռնապահին ու փախավ… Այդ օրվանից Շիրազի տունը փողոցն էր. ապագա բանաստեղծը քնում էր եկեղեցու կամ ծառի տակ, երբեմն էլ՝ շան բնում։ Հենց այդ օրհասական վիճակում էր Հովհաննեսը, երբ սկսեց գողությամբ զբաղվել։

Հերթական գողության ժամանակ ապագա պոետը պատահաբար գտավ իր մորը, որն այդ պահին Հովհաննեսի գողության թիրախն էր… հետագայում, մեծ բանաստեղծը  հենց այդ կնոջը պիտի ձոներ իր առաջին գիրքը՝ «Հուշարձան մայրիկիս»-ը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով