Մեր մասին
Գրադարանի պատմությունը
Գրադարանը ստեղծվել է 1923-24թթ, որի առաջին վարիչը եղել է Գուրգեն Էդիլյանը: Գրքային ֆոնդը եղել է 3000,ընթերցողների թիվը՝ 180, աշխատողները՝ 3 հոգի: Գրադարանը գտնվել է «Հին Իջևան» թաղամասում: 1931-34թթ գրադարանի շենքը գտնվում էր կամրջից վերև երկհարկանի շենքի մոտ:1939թվականին շենքը տեղափոխվել է կամրջի մոտ կառուցված խրճիթը, հետո գրադարանը տեղափոխվել է նախկին կինոյի շենքը, որից հետո՝ հին երկաթե խանութ, այնուհետև տեղափոխվել է նրա վերին հարկը: Գրադարանում մինչև 1963թ, որպես վարիչներ, աշխատել են Կամիս Բլբուլյանը, Արտավազդ Բլբուլյանը, Վարսիկ Դավթյանը, Արուս Խեչյանը, Արփիկ Համբարձումյանը, Օլյա Էդիլյանը, Արուսյակ Էդիլյանը, Ռոզա Բլբուլյանը, Եպրաքսյա Ստեփանյանը, Հրանուշ Ղուլարյանը, Երջանիկ Բադալյանը: 1963-1997թթ շրջանային գրադարանի վարիչ է աշխատել Էմմա Լևոնի Հակոբյանը: 1980թ ստեղծվել է գրադարանի կենտրոնացված համակարգ «ԳԿՀ», որի ղեկավարն էր վաստակավոր գրադարանավար Է. Հակոբյանը: 1981 թվականից գրադարանը տեղափոխվել է երաժշտական դպրոցի նախկին շենքը և մինչը 1995 թվականը գտնվել է այդ շենքում: ԳԿՀ-ն ուներ 31 օժանդակ գրադարաններ: ԳԿՀ-ում աշխատում էին 49 գրադարանային աշխատողներ: 1996թ Գրադարանների կենտրոնացված համակարգը տեղափոխվում է Աբովյան 14-հասցեում գտնվող շենք, որտեղ էլ գտնվում է մինչև այժմ: 1997թվականին ԳԿՀ-ի տնօրեն է նշանակվել Սաշա Հովսեփյանը: 2003թվականին ԳԿՀ-ն վերանվանվում է Տավուշի մարզային գրադարան, որի տնօրենն է վերահաստատվում Սաշա Հովսեփյանը: 2003 թվականին գրադարանի գրքային ֆոնդը կազմում էր 41056 կտոր գիրք, իսկ 2013թ այն կազմել է 48805 կտոր:2014 թվականի փետրվարի 10-ից Տավուշի մարզային գրադարանի տնօրեն է նշանակվել Անահիտ Ղուկասյանը: Տավուշի մարզային գրադարանի հիմնադիրը հանդիսանում է ՀՀ Կրթության, Գիտության,Մշակույթի և Սպորտի նախարարությունը: