Հինգշաբթի, 21 Նոյեմբերի, 2024

Գրադարանային հավաքածուի կազմակերպման, օգտագործման և պահպանման բաժին

ԳՀԿՕՊ-ի բաժինն ունի իր առանձին գրքային հավաքածուն, որը պարբերաբար համալրվում է բոլոր ճյուղերի վերաբերյալ արդիական գրականությամբ։ Բաժինը աշխատանք է ծավալում տարբեր խմբերի ընթերցողների հետ։ Հիմնական գործառույթը գրադարան-ընթերցող կապի ապահովումն է։ Բաժինը կազմակերպում և անցկացնում է բազմաբնույթ միջոցառումներ՝ գրքի շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների, արվեստագետների և նշանավոր մարդկանց հետ, ինչպես նաև՝ ցուցահանդեսներ, գրական-երաժշտական ցերեկույթներ։