Մարտի 8

 2019թ. Մարտի 7-ին ժամը 15:00-ին Տավուշի մարզային գրադարանի Հեքիաթի սենյակը կազմակերպել էր  տոնական միջոցառում՝ նվիրված կանանց միջազգային տոնին «Թող լինի միշտ արևը, թող լինի միշտ մայրիկը» խորագրով:Երեխաները ասմունքեցին մայրիկների և տատիկների համար, երգեցին ու պարեցին, իսկ միջոցառման ավարտին նրանց նվիրեցին իրենց ձեռքով պատրաստած գեղեցիկ վարդեր և բացիկներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով