Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի, 2024
Միջոցառումներ

Ստեղծագործում են ընթերցողները

2024թ հունիսի 13֊ին ժամը 13։30֊ին Տավուշի մարզային գրադարանի Հեքիաթի սենյակի հյուրերն էին Իջևան քաղաքի թիվ 5 հիմն․ դպրոցի 5֊րդ դասարանի աշակերտները, ուսուցչուհի ` Սուսաննա Դավթյանի ուղեկցությամբ։ Այս անգամ «Ստեղծագործում են ընթերցողները» ծրագրի շրջանակներում ներկայացվեց Սվետլանա Գևորգյանի «Կախարդական զգեստը » հեեքիաթը։ Հեքիաթը ներկայացվեց փոքրիկ տեսահոլովակի տեսքով, ապա Սվետլանան ,որը նաև մանկական բաժնի ակտիվ ընթերցողներից է, պատմեց ,թե ինչ մեծ նշանակություն ունեն գրքերն իր կյանքում,որքան են նպաստել իր ստեղծագործական աշխատանքին։ Սվետլանայի մասին խոսեցին ուսուցչուհիները, ընկերուհիները և գրադարանի աշխատակիցները։ Միջոցառմանը ներկա էին Սվետլանայի ընկերները , ծնողները, հարազատները և գրադարանի աշխատակիցներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով