Ուրբաթ, 20 Սեպտեմբերի, 2024
Միջոցառումներ

«Ամառը գրադարանում» ծրագրի շրջանակներում

2024թ․ հուլիսի 4-ին ժամը 11:00-ին«Ամառը գրադարանում» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզային գրադարանի հեքիաթի սենյակում միջոցառում էր «Հեքիաթին հյուր »խորագրով։Այս անգամ մեր հյուրերն էինԻջևան քաղաքի`Ժանետ Մարդիգյանի անվան մանկապարտեզի ավագ “բ” խմբի սաները /դաստիարակ ՝Թագուհի Մինասյան և դաստիարակի օգնական Սոնյա Սաֆարյան/։ Թագուհի Մինասյանը երեխաներին պատմեց 1Երեք խոզուկները » և «Պապն ու շաղգամը » հեքիաթները, ապա փոքրիկները դիտեցին նույն հեքիաթների անիմացիոն մուլտֆիլմերը։ Անմոռանալի օր անցկացնելուց հետո փոքրիկները հեռացան գրադարանից՝ կրկին վերադառնալու ակնկալիքով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով