Գրադարանային հավաքածուի կազմակերպման, օգտագործման և պահպանման բաժին

Տավուշի մարզային գրադարանի կարևորագույն բաժիններից մեկն է գրադարանային հավաքածուի կազմակերպման և օգտագործման բաժինը: Բաժինն ունի առանձին հարուստ ու բազմաբովանդակ հավաքածու, որը սիստեմատիկորեն համալրվում է արդիական գրականությամբ։ Բաժինը կազմակերպում է սպասարկում ներհամակարգային բաժնույթով և միջգրադարանային աբոնոմենտի միջոցով:
Աշխատանքներ է տանում գրքափոխանակության ֆոնդի համալրման և օգտագործման հանձնելու ուղղությամբ:
Կազմում է թեմատիկ հավաքածուներ և տրամադրում համայնքային գրադարաններին:
Գրքափոխանակման ֆոնդից և նվիրաբերված գրականությունից գրքեր է հատկացնում տարածաշրջանի զորամասերին և սահմանամերձ համայնքների գրադարաններին: Ուսումնասիրում է միասնական ֆոնդի կազմն ու օգտագործումը՝ հայտնաբերելով հնացած, մաշված, քիչ օգտագործվող գրականությունը եւ կազմում է համապատասխան ակտեր: Ընդհանուր ընթերցասրահի, աբոնեմենտի, արվեստի և մանկական բաժնի հետ համատեղ նպաստում է նոր ընթերցողների ներգրավմանը եւ տարածաշրջանի ընթերցողների սպասարկմանը: