Մայրենի լեզվի միջազգային օր
2026 թ. փետրվարի 20-ին ժամը 11․00-ին «Հեքիաթի սենյակում» միջոցառում էր նվիրված՝ Մայրենի լեզվի միջազգային օրվան «Մայրենի լեզու՝ մեր գոյության հենարան»խորագրով։ Միջոցառման շրջանակներում գրադարանի հյուրերն էին Իջևան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի 2-րդ Բ դասարանի աշակերտները՝ դասվար Նունե Այդինյանի ուղեկցությամբ: Մայրենի լեզվի և նրա կարևորության մասին խոսեց գրադարանավարները։ Ապա երեխաները հանդես եկան բանաստեղծություններով և երգերով: Աշակերտներն ակտիվ մասնակցեցին Հովհաննես Թումանյանի հեքիաթներին նվիրված վիկտորինային, իսկ վերջում դիտեցին «Չարի վերջը» և մեծն Լոռեցու մասին պատմող անիմացիոն մուլտֆիլմերը։
