Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, նշվում է որպես Գիրք նվիրելու օր:
Պատահական չէ Գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը։ Մեզնից շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական բանաստեղծություններով, անմահ քառյակներով, պոեմներով…
Օրվա առթիվ Իջևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Ղալթախչյանը և համայնքապետարանի Կրթության և մշակույթի բաժնի պետ Լիլիթ Ղալումյանն այցելել են Տավուշի մարզային գրադարան, գրքեր նվիրել գրադարանի ֆոնդին։
