Միսաք Մեծարենց 140-ամյակ
2026 թվականի փետրվարի 6-ին Տավուշի մարզային գրադարանի ԳՀԿՕՊ բաժնի աշխատակիցները կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված արևմտահայ մեծանուն բանաստեղծ Միսաք Մեծարենցի ծննդյան 140-ամյակին։ Միջոցառումը կրում էր «Արևմտահայ քնարի առաջնակարգ դեմքերից» խորագիրը։ Միսաք Մեծարենցի կյանքն ու գրական գործունեությունը ներկայացրեց Ղազումյան Զոյան։ Միջոցառման ընթացքում հնչեցին բանաստեղծի ստեղծագործություններից, իսկ տեսասահիկի միջոցով ողջ միջոցառման ընթացքում ցուցադրվեցին Միսաք Մեծարենցի կյանքի և գործունեության կարևոր դրվագները, ինչպես նաև նրա բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգեր։Միջոցառմանը ներկա էին 17 հոգի ։

