Մեր ուժը բանակն է
2026թ․ հունվարի 29-ին Տավուշի մարզային գրադարանի սպասարկման բաժնի աշխատակիցները, վարժարանի սաների հետ համատեղ, անցկացրեցին «Մեր ուժը բանակն է» խորագրով հայրենասիրական միջոցառում՝ նվիրված Բանակի օրվան։ Միջոցառման ընթացքում մասնակիցները հանդես եկան հայրենասիրական երգերով ու ասմունքով, ինչպես նաև վերհիշեցին մեր հերոսների սխրագործությունների պատմությունները։ Աշակերտների ելույթները համակված էին հպարտությամբ և երախտագիտության խորին զգացումով՝ ուղղված հայ զինվորին։
