Վիլհելմ Գրիմ ֊240 «Հեքիաթը հարուստ ու շքեղ աշխարհ է »
Հունվարի 26-ին Տավուշի մարզային գրադարանի «Հեքիաթի սենյակում» տիրում էր ուրախ մթնոլորտ։ Մեծանուն հեքիաթագիր Վիլհելմ Գրիմի ծննդյան 240-ամյակի առթիվ կազմակերպվել էր ճանաչողական միջոցառում՝ «Հեքիաթը հարուստ ու շքեղ աշխարհ է» խորագրով։ Միջոցառման հյուրերն էին «Մարի» ուսումնական կենտրոնի սաները՝ Դոնարա Գուլինյանի ուղեկցությամբ։ Գրադարանի աշխատակիցները ջերմորեն ողջունեցին փոքրիկներին և ներկայացրեցին օրվա խորհուրդը՝ արժևորելով Գրիմ եղբայրների անգնահատելի ավանդը համաշխարհային մանկական գրականության մեջ։Երեխաները դիտեցին հետաքրքիր տեսահոլովակ, որը պատմում էր Գրիմ եղբայրների կյանքի, ստեղծագործական ուղու և նրանց թողած հարուստ ժառանգության մասին։Նրանք անդրադարձան բոլորի կողմից սիրված «Մոխրոտը», «Ռապունցելը», «Սպիտակաձյունիկը» և «Գայլն ու յոթ ուլիկները»,հեքիաթներին, սիրով կիսվեցին իրենց պատկերացումներով՝ խոսելով հեքիաթներում բարու հաղթանակի և չարի դեմ պայքարի մասին։Միջոցառումն ամփոփվեց «Գայլը և յոթ ուլիկները» հեքիաթի անիմացիոն մուլտֆիլմի դիտմամբ, ինչը բարձր տրամադրություն և անմոռանալի տպավորություններ պարգևեց բոլորին։
