«AI-Արհեստական բանականություն» թեմայով սեմինար
2025թ-ի նոյեմբերի 26-ին, ժամը 14։00-ին Տավուշի մարզային գրադարանի մանկական բաժնում անցկացվեց «AI-Արհեստական բանականություն» թեմայով սեմինար՝ Մ․ Մարտիրոսյանի անվան թ․5 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների հետ։ Երեխաները ծանոթացան AI գործիքների, դրանց հետ լավագույնս աշխատելու, AI անվտանգության, ճիշտ օգտագործման և ռիսկերի հետ։ Սեմինարավար Ջեմմա Ալավերդյանը երեխաներին ոչ միայն տեսական նյութ ներկայացրեց սահիկաշարի միջոցով, այլև ծանոթացրեց և գործնական աշխատանքներ կատարեց AI տարբեր գործիքներով։
