Վարպետության դասեր
Տավուշի մարզային գրադարանի գրադարանավարները Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մասնակցեցին Հայաստանի մարզային և համայնքային գրադարանների համար անցկացվող «Վարպետաց դասեր» խորագրով վերապատրաստման ծրագրին, որն իրականացրել է Հայկական գրադարանային ասոցիացիան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և IFLA-ի աջակցությամբ: Վերապատրաստման դասընթացը նպաստեց ոլորտի ներկայացուցիչների մասնագիտական հմտությունների զարգացմանը, նորարարական մեթոդների կիրառմանը և գրադարանի ծառայությունների որակի բարձրացմանը։ Դասընթացի ավարտին մասնակիցները ստացել են հավաստագրեր:


