Երեքշաբթի, 9 Հունիսի, 2026
Միջոցառումներ

Ամառը գրադարանում ծրագրի շրջանակներում «ժուկով-ժամանակով»

‹‹ Ամառը գրադարանում›› ծրագրի շրջանակներում 2025թ . հունիսի 13-ին ժամը 11:30-ին Տավուշի Տավուշի մարզային գրադարանի Հեքիաթի սենյակում «Ժուկով ժամանակով››խորագրով միջոցառում էր։Հեքիաթի սենյակի հյուրերն էին` Իջևան քաղաքի Ժանետ Մարդիգյանի անվան մանկապարտեզի Ավագ “բ” խմբի սաները /դաստիարակ / ՝Թագուհի Մինասյան ։ Երեխաները մանկական բաժնում,ծանոթացան մանկական գրքերին,այնուհետև բարձրացան Հեքիաթի սենյակ, ուր նրանց սպասում էր հետաքրքիր և բովանդակալից ժամանց։ Հեքիաթի սենյակի աշխատակիցները երեխաների հետ ստվարաթղթե կերպարների միջոցով ցուցադրեցին «Գնդլիկ բոքոնիկը» հեքիաթը ։ Այնուհետև գունազարդեցին հեքիաթին համապատասխան նկարներ։,ապա դիտեցին նույն հեքիաթի և « Չարի վերջը» հեքիաթի անիմացիոն մուլտֆիլմերը։ Թագուհի Մինասյանը երեխաների հետ քննարկեց հեքիաթները ։ Սենյակում տիրում էր հեքիաթային և ուրախ մթնոլորտ ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով