Երկուշաբթի, 17 Նոյեմբերի, 2025
Միջոցառումներ

Հեքիաթապատում

Կրկին տոնական տրամադրություն, նկարներ , փուչիկներ,երգ ,երաժշտություն։Ահա այսպես էր Տավուշի մարզային գրադարանի Հեքիաթի սենյակը սպասում Իջևանի Մ․ Մարտիրոսյանի անվան թիվ 5 դպրոցի 3Բ դասարանի աշակերտներին։ Արդեն ավանդույթ դարձած հունիսմեկյան միջոցառման խորագիրն էր «Հեքիաթապատում»։ Քանի որ տոնը մանկական էր , իսկ երեխաները հեքիաթներ շատ են սիրում,առաջարկվեց երեխաներին ընտրել իրենց կողմից շատ սիրված հեքիաթ։Երեխաների մեծ մասն ընտրեց <<Կարմիր գլխարկը>>։ Հեքիաթն ընթերցեց դասվար՝ Անահիտ Սարիբեկյանը, ապա ակտիվ վերլուծեցին հեքիաթի բովանդակությունը,դիտեցին հեքիաթի անիմացիոն մուլտֆլմը և նկարազարդեցին թեմային համապատասխան նկարներ,բեմադրեցին հեքիաթը,պարեցին,երգեցին։ Միջոցառումը շատ հագեցած էր ,տոնական և բովանդակալից։Երեխաներն իրենց հետ տարան ժպիտներ,փուչիկներ և լավ տրամադրություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով