«Նա իմ մայրն է,իմ գարունն է»
2025թ․ ապրիլի 7-ին Տավուշի մարզային գրադարանում միջոցառում էր՝ նվիրված «Մայրության և գեղեցկության» տոնին՝«Նա իմ մայրն է,իմ գարունն է» խորագրով։ Հեքիաթի սենյակի հյուրերն էին Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները դասվար ՝ Անահիտ Ղուլարյանի ուղեկցությամբ։ Հեքիաթի սենյակում տրամադրությունը տոնական էր: Մասնակիցների շուրթերից հնչեցին երգեր, բանաստեղծություններ՝ նվիրված մորը ու մայրական քնքշանքին: Երգն ու պարը ուրախ հույզեր փոխանցեցին ներկաներին:
