Մայրենի լեզվի միջազգային օր
2025թ Փետրվարի 25-ին Տավուշի մարզային գրադարանի Հեքիաթի սենյակը այս անգամ հյուրընկալել էր Խաշթառակի միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտների՝ Ա․Գուլակյանի ուղեկցությամբ։ Միջոցառումը նվիրված էր Մայրենի միջազգային օրվան՝ «Ի՞նչ ունենք էլ աշխարհում ,որ այսքան մերը լինի» խորագրով։ Երեխաները հանդես եկան մայրենի լեզվին նվիրված բանաստեղծություններով, երգերով ու պարերով։ Երեխաները հեռացան գրադարանից մեծ բավականությամբ և կրկին վերադառնալու ակնկալիքով։