Եվ հնչում է որպես աղոթք, Արքայական քո լեզուն
2025թ․ Փետրվարի 25-ին Տավուշի մարզային գրադարանի Հեքիաթի սենյակ էին այցելել Ազատամուտի միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտներ՝ Ս․ Մխիթարյանի ուղեկցությամբ ։Միջոցառումը նվիրված էր Մայրենի լեզվի միջազգային օրվան՝ «Եվ հնչում է որպես աղոթք, Արքայական քո լեզուն» խորագրով։ Աշակերտները հանդես եկան մայրենի լեզվին նվիրված բանաստեղծություններով, երգերով ու պարերով։