Գիրք նվիրելու օր
2025թ փետրվարի 19-ին Տավուշի մարզային գրադարանում միջոցառում էր՝ «Գիրք նվիրելու օրը՝ թումանյանական շնչով» խորագրով։Հեքիաթի սենյակի հյուրերն էին Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները՝ դասվար Անահիտ Սարիբեկյան։Երեխաները և ուսուցչուհին հարց ու պատասխանի միջոցով ներկայացրին Թումանյանի կյանքն ու գործունեությունը, հնչեցին քառյակներ,բանաստեղծություններ մասնակցեցին Թումանյանի հեքիաթների խաղ վիկտորինային, բեմադրեցին «Անխելք մարդը» հեքիաթը ,ապա Տավուշի մարզային գրադարանի տնօրինությունը երեխաներին նվիրեց փոքրիկ գրքեր։