Չորեքշաբթի, 24 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Պատրաստվածություն ուժեղ երկրաշարժերին

Դեկտեմբերի 4-ին ժամը 15:30-ին Տավուշի մարզային գրադարանում տեղի ունեցավ սեմինար-պարապմունք` նվիրված 1988թ-ի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Միջոցառումն իրականացվեց Հայկական Կարմիր խաչի Տավուշի մարզային մասնաճյուղի կամավորների և Արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ։ Ներկայացվեցին երկրաշարժի պատճառներն ու հետևանքները, խոսվեց երկրաշարժի նախանշանների մասին, տրվեցին խորհուրդներ` ինչ անել երկրաշարժի ժամանակ և երկրաշարժից հետո, ինչպես ցույց տալ առաջին օգնություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով