Հանդիպում գրողի հետ

Սեպտեմբերի 4-ին ժամը 13:00 -ին ZOOM առցանց հարթակում Տավուշի մարզային գրադարանի Մանկական բաժինը և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը համատեղ իրականացրեցին հանդիպում գրողի IBBY Արմենիայի կողմից 2019 թ. հայտարարված Մանկագիրների և նկարազարդողների մրցույթի մանկապատանեկան արձակ անվանակարգում ՀՀ նախագահի տիկնոջ կողմից հատուկ մրցանակակիր Աննա Ասլանյանի հետ: Ինտերակտիվ քննարկման միջոցով երեխաները ծանոթացան Ա.Ասլանյանի «Գագիկն ընկել է իր երազների գիրկը» ստեղծագործությանը: Մասնակցեցին գրադարանի կրտսեր և միջին տարիքի ակտիվ ընթերցողները: Իսկ 14:00 -ին տեղի ունեցավ հանդիպում IBBY Արմենիայի կողմից 2019 թ. հայտարարված Մանկագիրների և նկարազարդողների մրցույթի մանկապատանեկան արձակ անվանակարգի II մրցանակակիր Էդգար Թաթիկյանի հետ: Թաթիկյանը ներկայացրեց «Ձնեմարդը» պատմվածքը՝ նշելով, որ ստեղծագործության կերպարի նախատիպը իր վարպետ Երվանդ Մանարյանն է: Ինտերակտիվ քննարկման միջոցով երեխաները ծանոթացան Էդգար Թաթիկյանի «Ձնեմարդը» պատմվածքին: Քննարկմանը մասնակցեցին գրադարանի միջին տարիքային խմբի ակտիվ ընթերցողները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով