Հարգելի ընթերցողներ, համաձայն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի քիչ առաջ արված գրառման` կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը հաշվի առնելով, առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գրադարանները։
Խնդրում ենք պահպանել հանգստություն և հետևել կորոնավիրուսից պաշտպանվելու կանոններին, մասնավորապես`
📌հաճախ լվանալ ձեռքերը,
📌խուսափել աչքերին, բերանին և քթին դիպչելուց,
📌հազալիս և փռշտալիս քիթը և բերանը ծածկել անձեռոցիկով,
📌նույնիսկ թեթև ջերմություն կամ հազ ունենալու դեպքում մնալ տանը,
📌հազ և շնչառության դժվարություն ունենալու դեպքում անմիջապես դիմել բժշկի,
📌խուսափել մարդաշատ վայրերից և այն վայրերից, որտեղ հավանական է հիվանդների հետ շփումը։
✅Առողջ եղեք։
ℹ️Հետևեք միայն պաշտոնական լրահոսին։
🆘Թեժ գիծ` 060 83 83 00

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով