<<Գիտելիքը ուժ է, ուժը` գիտելիք>>

2019թ սեպտեմբերի 6-ին ժամը 13:00-ին Տավուշի մարզային գրադարանի Հեքիաթի սենյակի աշխատակիցների նախաձեռնությամբ միջոցառում էր նվիրված Գիտելիքի, գրի և դպրության օրվան<<Գիտելիքը ուժ է, ուժը` գիտելիք>>խորագրով: Հեքիաթի սենյակի հյուրերն էին Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները /ուսուցչուհի Ա.Սարիբեկյան/:Ուսուցչուհին իր խոսքում ընդգծեց գիտելիքի և ուսման դերը, երեխաների կողմից հնչեցին գրքին և գիտելիքին նվիրված բանաստեղծություններ, հանելուկներ: Թեմային համահունչ ցուցադրվեց տեսաֆիլմ ինչպես նաև « Հեքիաթ Ծույլ աշակերտի մասին» հայերեն մուլտֆիլմը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով