Քնած գեղեցկուհին

2019թ հուլիսի 11-ին  ժամը 11:30-ին Տավուշի մարզային գրադարանի   մանկական բաժնի հեքիաթի սենյակը կազմակերպել էր միջոցառում՝ «Հեքիաթի հրաշք աշխարհում» խորագրով, որը նվիրված էր «Հեքիաթ իմ գրադարանում» նախագծի չորորրդ տարելիցին : Միջոցառման  հյուրերն էին Էվրիկա զարգացման կենտրոնի սաները: Հեքիաթի սենյակի ակտիվ երեխաները բեմականացրեցին Գրիմ Եղբայրների «Քնած գեղեցկուհին» հեքիաթը: Միջոցառման ավարտին Տավուշի մարզային  գրադարանը պատվոգիր հանձնեց Էվրիկա զարգացման կենտրոնին միջոցառումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար, իսկ  Էվրիկա զարգացման կենտրոնի կողմից  տրվեց շնորհակալագիր սաներին հետաքրքիր օր և ներկայացում կազմակերպելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով