Փոթերյան Գիշեր

Յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 6–ին, Հարրի Փոթերի երկրպագուներն ամբողջ աշխարհում նշում են Փոթերյան գիշերը (Harry Potter Book Night), և այս տարին բացառություն չէ: Ավելին, այս տարի Տավուշի մարզային գրադարանը ժամը 15:00-ին միանում է փոթերյան խրախճանքին՝ միջոցառումների միջազգային քարտեզում: Նախաձեռնությունը «Զանգակ» հրատարակչությանն է:

Փոթերյան գիշեր 2020–ի համար ընտրվել է «Եռյակի մրցամարտ» խաղաշարը, որին հրավիրված են մասնակցելու 6–ից 14 տարեկան երեխաները:

«Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» հատորյակում Հարրին և երեք այլ չեմպիոններ պետք է անցնեն դժվարին փորձություններով, որը ստուգում է նրանց կախարդության շնորհը, խիզախությունն ու վերլուծական կարողությունները: Ո՞վ է ավելի խիզախ. ո՞ւմ է հաջողվելու իր անունը դնել Կրակի գավաթում:

Տեղի կախարդ հանրությունը հրավիրում է քաջ մագլներին՝ մասնակցելու այս մրցաշարին և պարզելու Հարրի Փոթերի լավագույն երկրպագուներին:

Միջոցառումները միաժամանակ տեղի կունենան Հայաստանի մարզային գրադարաններում և Շուշիի Նարեկացի արվեստի միության «Հեքիաթների տանը»:

Փոթերի երկրպագուներին սպասում է հրաշալի օր՝ տարբեր խաղերով, կախարդություններով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով