Վահան Տերյան — 135

2020թ. փետրվարի 28-ին Տավուշի մարզային գրադարանում միջոցառում էր՝ նվիրված Վահան Տերյանի 135-ամյակին` ՛՛Սիրո և թախծի նուրբ երգիչը՛՛ խորագրով: Միջոցառման հյուրերն էին Իջևանի Մ. Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի մի խումբ աշակերտներ` Ս. Ղուշչյանի գլխավորությամբ, Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտներ, ԵՊՀ ԻՄ ուսանողներ:

Բացման խոսքով հանդես եկավ ԳՀԿՕՊ բաժնի վարիչ Վ. Մարկոսյանը: Միջոցառումը վարեցին ԳՀԿՕՊ աշխատակից Վ. Սարգսյանը և ԵՊՀ ԻՄ ուսանողուհի Ա. Մելիքսեթյանը, ովքեր համառոտ ներկայացրեցին Վ. Տերյանի կյանքն ու գործունեությունը: Մասնակիցներն արտասանեցին Տերյանի բանաստեղծություններից, ունկնդրեցին Տերյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երաժշտական կատարումներ: Միջոցառումն ուղեկցվում էր տեսանյութով: ԳՀԿՕՊ բաժնի վարիչ Վ. Մարկոսյանը եզրափակեց միջոցառումը` շնորհակալություն հայտնելով մասնակիցներին և ներկաներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով