Պարույր Սևակ

Հունվարի 24-ին Տավուշի մարզային գրադարանի սպասարկման բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում` նվիրված հայ ականավոր բանստեղծ Պարույր Սևակին: Միջոցառումը վարեց ԵՊՀ ԻՄ ուսանողուհի Մարիամ Ուլիխանյանը: Նա ներկայացրեց Պ. Սևակի կյանքն ու գործունեությունը:

Պ. Սևակի բանաստեղծություններով հանդես եկան ԵՊՀ ԻՄ ուսանողներ Է. Գրիգորյանը, Ռ. Բալասանյանը, դպրոցականներ Ռ. Խառատյանը, Լ. Էդիլյանը: Վերջում իր շնորհակալական խոսքով հանդես եկավ լրագրող Տաթևիկ Նազինյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով