Նապոլեոնի հաղթանակները և պարտությունները

2019թ սեպտեմբերի 24-ին Տավուշի մարզային գրադարանի սպասարկման բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված ֆրանսիացի մեծ զորավար Նապոլեոն Բոնապարտին՝«Նապոլեոնի հաղթանակները և պարտությունները» խորագրով: Միջոցառումը վարեց Իջևան քաղաքի Ս. Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Հասմիկ Ճաղարյանը և ԵՊՀ ԻՄ ուսանողուհի Մերի Պետրոսյանը: Նրանք ներկայացրեցին Նապոլեոնի կյանքն ու գործունեությունը: Միջոցառման ավարտին սպասարկման բաժնի վարիչ Կարինե Քեռյանը մասնակիցներին ներկայացրեց «Իմ կյանքը Նապոլեոնի հետ» գրքի բովանդակությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով