Հովհաննես Թումանյանի 150-ամյակ

2019թ Փետրվարի 18-ին ,ժամը 12:30-ին Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին  ծրագրի շրջանակներում  Տավուշի մարզային գրադարանի Հեքիաթի սենյակում միջոցառում էր  «Թումանյանի ոգին ու շունչը» խորագրով:

Հեքիաթի սենյակի հյուրերն էին  Մ. Մարտիրոսյանի անվան թիվ 5 դպրոցի 5-րդ Գ դասարանի աշակերտները /Ն.Բլբուլյան/:

Երեխաները  տեսաֆիլմի  միջոցով ծանոթացան գրողի կյանքին և գործունեությանը:Այնուհետև ասմունքեցին բանաստեղծի ստեղծագործություններից:

Ցուցադրվեց Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված «Ձախորդ Փանոսը», «Տերն ու ծառան» , «Քաջ նազարը» մուլտֆիլմերը:

Երեխաները հեռացան գրադարանից կրկին վերադառնալու ակնկալիքով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով