Հանդիպում գրողի հետ

Սեպտեմբերի 11-ին ժամը 13.30-ին, ZOOM առցանց հարթակում Տավուշի մարզային գրադարանի Մանկական բաժինը և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը համատեղ իրականացրեցին հանդիպում IBBY Արմենիայի կողմից 2019 թ. հայտարարված Մանկագիրների և նկարազարդողների մրցույթի մանկապատանեկան արձակ անվանակարգի III մրցանակակիր Օլգա Դարյանի հետ: Օլգա Դարյանը երեխաներին ներկայացրեց իր հեղինակած «Խաղողի երկիրը կամ խխունջի, խլուրդի և խատուտիկի արկածը» ստեղծագործությունը: Ինտերակտիվ քննարկման միջոցով երեխաները հեղինակի հետ քննարկեցին ստեղծագործությունը` անդրադառնալով կերպարներից յուրաքանչյուրին: Քննարկմանը մասնակցեցին գրադարանի ակտիվ ընթերցող երեխաները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով