Կոմիտաս-150

2019թ. հոկտեմբերի 7-ին` Գրադարանավարի օրվա առթիվ, Տավուշի մարզային գրադարանի ԳՀԿՕՊ բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ կազմակերպվել էր գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին` “Կոմիտաս Վարդապետը սկիզբ է, որը վախճան չունի” խորագրով: Միջոցառման հյուրերն էին Իջևանի Մ. Մարտիրոսյանի անվան թիվ 5 դպրոցի աշակերտները:

Տեսաֆիլմի ուղեկցությամբ ներկայացվեցին Կոմիտասի կյանքն ու գործունեությունը: Մասնակիցներն ընթերցեցին հատվածներ Պ. Սևակի “Անլռելի զանգակատուն” պոեմից, իսկ Իջևանի երաժշտական դպրոցի սաները հանդես եկան երաժշտական կատարումներով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով