«Կարմիր գլխարկը»

Օգոստոսի 15-ին «Էվրիկա» զարգացման կենտրոնի սաներին հյուր էին եկել Տավուշի մարզային գրադարանի Հեքիաթի սենյակը: Անի Գուլակյանն ընթերցեց «Կարմիր գլխարկը» հեքիաթը, իսկ Կարմիր գլխարկի կերպարում հանդես եկավ գեղեցկուհի՝ Դայանա Եղիազարյանը: Նա ստվարաթղթե տիկնիկներով, փոքրիկներին ներկայացրեց հեքիաթը, իսկ վերջում այդ գեղեցիկ ստվարաթղթե մակետը նվիրեցինք «Էվրիկա» զարգացման կենտրոնին: Հագեցած և հետաքրքիր օր` լի պարով և ժպիտներով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով