«Թումանյանական իմ գիտելիքները»

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի ծրագրի շրջանակներում Տավուշի մարզային գրադարանի Հեքիաթի սենյակում միջոցառում էր «Թումանյանական իմ գիտելիքները» խորագրով: Հեքիաթի սենյակի հյուրերն էին Մ. Մարտիրոսյանի անվան թիվ 5 դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները /Ս.Էդիլյան/: Երեխաները տեսաֆիլմի միջոցով ծանոթացան գրողի կյանքին և գործունեությանը, ասմունքեցին բանաստեղծի ստեղծագործություններից, բեմադրեցին «Կիկոսի մահը» հեքիաթը, այնուհետև անց կացվեց խաղ-մրցույթ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա, որին երեխաները ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին: Ցուցադրվեց Հովհաննես Թումանյանի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Քաջ Նազարը»մուլտֆիլմը:   

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով