«Թումանյանական ընթերցումներ»

Ի նշանավորում Ամենայն hայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի գրադարանները փետրվարի 19-ին կազմակերպում են «Թումանյանական ընթերցումներ»:

Այդ օրը մասնակից գրադարանները ժամը 12:00-ից մինչև 15:00-ի սահմաններում՝ նախապես տրված համացանցային կայքի հղման միջոցով, տեսակապ կհաստատեն Երևանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանի հետ և 5 րոպեի սահմաններում կկարդան Թումանյանի ստեղծագործություններից որևէ մեկը: Միջոցառման ընթացքին կարող եք հետևել առցանց հետևյալ հղումով՝https://www.youtube.com/watch?v=BOJqinQawbY

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով