«Թումանյանական ընթերցումներ»


Փետրվարի 19-ին լրացավ ամենայն hայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի մի խումբ գրադարաններ նախաձեռնել են այդ օրը նշանավորել մի յուրահատուկ միջոցառումով, որը նրանք պայմանականորեն կոչել են «Թումանյանական ընթերցումներ»: Այդ օրը տարբեր գրադարաններում ընթերցողները կարդացին Թումանյանի ստեղծագործությունները՝ բանաստեղծություններ, պոեմներ, հեքիաթներ, և պատմվածքներ, հատվածներ ընթերցեցին նրա նամակներից, պատմեցին ժամանակակիցների հուշերը Թումանյանի մասին: https://www.youtube.com/watch?v=BOJqinQawbY&fbclid=IwAR1Hnv5hBZ5CC4AgXHKJHlX-ULWtvBCu1qNBjlhELCykK3pWCpmufmBpzmc

«Թումանյանական ընթերցումներ» ծրագրին միացել էր նաև Տավուշի մարզային գրադարանը: Գրադարանի ակտիվ ընթերցող Տիգրան Գևորգյանը կարդաց Հովհաննես Թումանյանի «Թագավորն ու չարչին»  Ջյուղայի գաղթից  բալլադը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով