Թարգմանչաց տոն

Հոկտեմբերի 16-ին Տավուշի մարզային գրադարանի սպասարկման բաժնի նախաձեռնությամբ Թարգմանչաց տոնին նվիրված միջոցառում էր՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» խորագրով: Միջոցառումը վարեց Տեր Սեմյոն քահանան: Ներկա էին թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները:

Հատուկ հյուրեր էին Հորդանանից ժամանած տիկին Կլարա Մեծհակոբյանը և Իջևանի քաղաքապետարանի աշխատակից Վ. Թամրազյանը: Շնորհակալության խոսքով հանդես եկավ սպասարկման բաժնի վարիչ Կ. Քեռյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով