Գիրք նվիրելու օրը Տավուշի մարզային գրադարանում

2020թ. փետրվարի 19-ին Տավուշի մարզային գրադարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված գիրք նվիրելու օրվան՝ “Միասնական անցյալից դեպի ընդհանուր ապագա” խորագրով: Միջոցառումը վարեց ԵՊՀ ԻՄ ուսանողուհի Մարիամ Ուլիխանյանը: Նա ներկայացրեց Հովհաննես Թումանյանի կյանքն ու գործունեությունը, և գիրք նվիրելու խորհուրդը:

Ասմունքով հանդես եկան ուսանողներ և դպրոցականներ: Թումանյանի խոսքերով և երգերով հանդես եկավ Նինա Հարությունյանը: Վերջում Տավուշի մարզային գրադարանի տնօրեն Ա. Ղուկասյանը պատվոգիր հանձնեց միջոցառումը վարող ուսանողուհուն: Այնուհետև սպասարկման բաժինը գրքեր նվիրեց բոլոր մասնակիցներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով