Գիրք կարդալու նուրբ արվեստը

Մարդկանց մոտ հաճախ կորչում է կարդալու ցանկությունը։ Ոմանք նույնիսկ գրքեր գնում են պարզապես տանը ունենալու համար և տարիներ շարունակ դրանք չեն բացում: Ճիշտ և արդյունավետ ընթերցանության համար կարևոր է պահպանել հետևյալ ոչ բարդ կանոնները.

1. Կազմեք այն գրքերի ցանկը, որոնք ցանկանում եք կարդալ այս տարի, կամ գոնե այս ամիս: Ցանկը ձեզ կօգնի գիրք գնելիս արագ կողմնորոշվել, թե ինչ է ձեզ պետք։

2. Բոլոր մարդիկ ունեն իրենց հետաքրքրությունները նաև գրքերի աշխարհում: Ոմանք ունեն մեկ սիրելի ժանր, իսկ ոմանք երկու և ավելի։ Ամեն դեպքում պարբերաբար փոխեք ձեր ընթերցած գրքերի ժանրը: Օրինակ, եթե իրար հետևից կարդացել եք միևնույն ժանրի երկու գիրք, ապա գոնե հաջորդը թող լինի ձեզ համար հաճելի ընթերցվող և հարազարտ, բայց այլ ժանր։

3. Կարդացեք օրական 40 էջից ոչ պակաս և կարդալուն տրամադրեք առնվազն 1 ժամ: Ինքներդ էլ չեք հասկանա, թե ինչպես սուզվեցիք գրքի մեջ և օրեցօր ավելի երկար կկարդաք:

4. Հրաժարվեք «անիմաստ» գրքերից։ Ժամանակակից գրականության մեջ շատ են մոդայիկ անուններով գրքերը, որոնք իրականում անօգուտ են: Այդպիսի գրքերից 50 էջը բավական է հիասթափվելու համար:

5. Կարդալիս անպայման ձեռքի տակ ունեցեք մատիտ, որպեսզի նշումներ անեք։ Գիրքն ավարտելուց հետո վերընթերցեք նշումները: Թղթի վրա գրի առեք այն հատվածները, որոնք ձեզ իսկապես անհրաժեշտ են (նման են ձեր կյանքին, ձեզ համար մոտիվացիա են…)։
________________Շատ կարդացեք📚______________

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով