«Գիրքը անցյալ,կա ներկա և կլինի ապագա»

2019թ փետրվարի 20-ին Տավուշի մարզային գրադարանի սպասարկման բաժնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված գրքի նվիրատվության օրվան՝«Գիրքը անցյալ,կա ներկա և կլինի ապագա» խորագրով: Միջոցառումը վարեց Գոշ գյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Հասմիկ Ճաղարյանը:Նա ներկայացրեց գրքի դերը մարդու կյանքում և կոչ արեց մասնակիցներին,որ սիրեն ու ընթերցեն գիրքը, քանզի գիրք կարդալով է մարդը դառնում բարեկիրթ, կրթված, խելացի և զարգացած: Իրենց գեղեցիկ ելույթներով ու բեմականացմամբ հանդես եկան Գոշի դպրոցի աշակերտները:Իսկ միջոցառման վերջում մասնակիցները դիտեցին աշխարհի գրադարաններին նվիրված տեսաֆիլմ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով